Բավ է պառակտվել
02-10-2017 10:45

Իսպանիայի իշխանությունները փաստացիորեն խաթարել են Կատալոնիայի անկախության հանրաքվեն (Լուսանկար, տեսանյութ)

 

Հոկտեմբերի 1-ին Կատալոնիայում նախատեսված էր Իսպանիայից անկախացման հանրաքվեն: Չնայած քվեարկությունը խափանելուն ուղղված Մադրիդի ջանքերին, որոշ ընտրական տեղամասեր այնուամենայնիվ բացվեցին, սակայն քվեարկությունը ստիպված եղան առավելապես պարզեցնել: Ոստիկանությունը ներխուժելով շատ տեղամասեր առգրավել էր քվեատուփերը: Բարսելոնայի տարբեր մասերում և Կատալոնիայի այլ քաղաքներում թափ էին առել բողոքի ցույցերը, որոնք ճնշելու նպատակով ոստիկանությունը կիրառել էր ռետինե փամփուշտներ:
Հոկտեմբերի 1-ի հանրաքվեն մեկնարկեց՝ չնայած այն կասեցնելուն ուղղված Իսպանիայի իշխանությունների բոլոր ջանքերին:
Կատալոնիայում դեռևս սեպտեմբերի 20-ին սկսել էին Սահմանադրական դատարանի կողմից ապօրինի ճանաչված անկախության հանրաքվեի կազմակերպիչների խուզարկություններն ու ձերբակալությունները:
Տեղական ոստիկանությունը (Моссос) պետք է թույլ չտար ընտրատեղամասերի բացումը, և առգրավեր դպրոցներում առկա ընտրաթերթիկներն ու քվեատուփերը: Դա կանխելու համար ակտիվիստները գիշերվանից հավաքվել էին ընտրատեղամասերի մոտ և պարզապես թույլ չէին տվել, որ ոստիկանները ներխուժեն ընտրատեղամասեր, իսկ վերջիններս չէին էլ փորձել դիմել կոշտ քայլերի:
Արդյունքում, Կատալոնիայի կառավարության պնդմամբ, տեղական ժամանակով առավոտյան ժամը 9-ին բացվել էին ընտրատեղամասերի 73%-ը:
Քվեարկության համար որոշվել էր ընդունել առանց պաշտպանության աստիճանների քվեաթերթիկները՝ նույնիսկ տնային տպիչ սարքերով տպագրվածները: Դրանք գցվել են քվեատուփերը՝ առանց Իսպանիայի համար պարտադիր դարձած ծրարների, որոնք ապահովում են քվեարկության գաղտնիությունը: Մադրիդն այդ ամենը որոկել է «ընտրական խայտառակություն», որը աղերս չունի դեմոկրատիայի հետ:


Փորձ էր արվել մեկնարկ տալ նաև բջջային հեռախոսահամարի կիրառմամբ էլեկտրոնային քվեարկությանը, սակայն կայքը կես ժամից էլ պակաս էր գործել:
Ընտրատեղամասերը փակելու նպատակով ներգրավվել են ազգային ոստիկանությունն ու քաղաքացիական գվարդիան: Դրանք ներխուժել են տեղամասեր և առգրավել են քվեատուփերն ու քվեաթերթիկները: Ցուցարարների դեմ կիրառվել են նաև ռետինե փամփուշտներ: Նախնական տվյալներով տուժել է 337 մարդ: Վիրավորումներ են ստացել նաև 9 ոստիկան և 2 գվարդիական: Իսպանիայի ՆԳՆ-ն սոցկայքերում սկսել է #EstamosporTi (իսպ. Մենք քո կողմից ենք) քարոզարշավը: Դատախազությունն իր հերթին սկսել է հետաքննել Моссос-ի գործողությունները: Գերատեսչությունը գտնում է, որ կատալոնական ոստիկանները չեն կատարել ընտրատեղամասերը շրջափակելու վերաբերյալ հրահանգը, և չեն աջակցում գվարդիային:
Մադրիդում էլ արդեն երկրորդ օրը շարունակ հանրաքվեի դեմ բողոքի ցույցեր են ընթանում:

 
Սեպտեմբերի 30-ին՝ քվեարկության նախօրեին, մայրաքաղաքի կենտրոնում հավաքվել էր մոտ 10 հազար մարդ: Նրանց թվում նկատվել էին ազգայնականներ, որոնք միմյանց ողջունել են ֆաշիստական ոճով: Ցույցերը շարունակվում էին նաև հոկտեմբերի 1-ին, երբ մեկնարկել էր հանրաքվեն: Հավաքվածները վանկարկում էին՝ « Ենթարկվեք Սահմանադրությանը» և « Կատալոնյան նույնպես Իսպանիա է»:
Կատալոնիայի իշխանությունները Մադրիդի գործողությունները որակեցին ճնշումների նոր ալիք, դրանք համեմատելով գեներալիսիմուս Ֆրանցիսկո Ֆրանկոյի ժամանակների հետ:

 
Հանրաքվեին քվեարկել են նաև « Բարսելոնա» ակումբի մի քանի ներկա և նախկին ֆուտբոլիստներ: Ակումբը մտածում է հոկտեմբերի մեկին «Լաս Պալմաս»-ի հետ կայանալիք խաղը չեղարկելու մասին (վերջինիս խաղացողները մարզաշապիկների վրա կարել են իսպանիայի դրոշը՝ պետության միասնության պատվին ): « Վախկոտ վարչապետը (Մարիանո Ռահոյը) մեր քաղաքը ոստիկաններով է լցրել: Բարսելոնան՝ խաղաղության քաղաք է, այն քեզանից չի վախենում»,- հայտարարել է Բարսելոնայի քաղաքապետ Ադա Կոլաուն:
Կատալոնցիներին «հանգիստ քվեարկելու հնարավորություն տալուն» կողմ է հանդես եկել Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Ստերդժենը ( ով նույնպես ծրագրում է նման հանրաքվե անցկացնել):