Բավ է պառակտվել
28-12-2020 16:00

Իշխանությունները չեն կարող նոր ընտրությունների կազմակերպիչը լինել․ Էդմոն Մարուքյան

Իրավիճակը Սյունիքում բուռն քննարկումների առարկա դարձավ խորհրդարանում։ Ընդդիմությունը կարծում է, որ ոստիկանությունն ի զորու չէ պաշտպանել իշխանության ներկայացուցիչներին։

Իշխանությունը չի կարող մասնակցել արտահերթ ընտրություններին և նախընտրական քարոզարշավ անել, քանի որ կա արյունահեղության վտանգ, իսկ ոստիկանությունն ի զորու չէ ապահովել անվտանգությունն։ Այս մասին ասեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը երկուշաբթի ԱԺ արտահերթ նիստին։

Բանն այն է, որ դեկտեմբերի 5-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ խորհրդակցությունների է հրավիրում քաղաքական ուժերին 2021թ․արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցու շուրջ։

Ըստ Մարուքյանի, ապացույցը, որ ոստիկանությունը չի կարող պաշտպանել իշխանություններին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումն էր` չհանդիպել սյունեցի ցուցարարների հետ, ովքեր փակել էին ճանապարհը և չէին ուզում թույլ տալ նրան մտնել մարզ։

Այս դիտարկմանն արձագանքեց Սյունիքի մարզից ընտրված «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Արմեն Խաչատրյանը: Նա կոչ արեց Մարուքյանին գնալ Սյունիք և տեղում ծանոթանալ իրավիճակին: Ի պատասխան՝ Մարուքյանը ասաց, որ իր խմբակցության պատգամավորներն արդեն այցելել են տարածաշրջան և Խաչատրյանին խորհուրդ տվեց մեկնել Սյունիք՝ պարզելու, թե ինչ են մտածում իր հայրենակիցները նրա մասին:

«Ստեղծված իրավիճակը և ընթացիկ իրադարձությունները ցույց են տալիս, որ դուք չեք կարողանա արտահերթ ընտրություններ կազմակերպել: Եվ երբ խոսում եք արտահերթ ընտրությունների մասին, իմացեք, որ այդ նախաձեռնությունը հղի է արյունահեղությամբ», - ասաց Մարուքյանը իշխող դաշինքի ներկայացուցիչներին:

Իր հերթին «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Արման Աբովյանը հիշեցրեց, որ «Իմ քայլը» դաշինքից ոչ ոք ներկա չի եղել Սյունիքի իրավիճակի շուրջ քննարկումներին:

«Ո՞ւր էիք, երբ մենք քննարկում էինք Սյունիքի իրավիճակը: Գայիք և ներկայացնեիք ձեր կարծիքն», - ասաց նա:

Նշենք, որ դեկտեմբերի 25-ին ԲՀԿ-ն խորհրդարանում քննարկում էր նախաձեռնել սահմանին և սահմանամերձ շրջաններում տիրող իրավիճակի վերաբերյալ, որին հեռակա մասնակցում էին նաև Սյունիքի համայնքների ղեկավարներն: Իրավիճակը մարզում սրվել էր այն բանից հետո, երբ պատերազմի արդյունքում Ղարաբաղի որոշ տարածքներ անցան Ադրբեջանի վերահսկողության տակ: Դրանից հետո սկսվեց Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման գործընթացն, ինչը ծայրահեղ դժգոհություն առաջացրեց սահմանամերձ բնակավայրերի բնակիչների շրջանում: Սյունիքում սկսվեցին բողոքի ցույցերը, քաղաքացիները փակեցին ճանապարհները՝ պահանջելով լուծել սահմանների և ապօրինի սահմանազատման հարցը, ինչի պատճառով նրանք կորցնում են իրենց իրավունքները, տները և անվտանգությունը։ Իրավիճակը հատկապես սրվեց Կապան-Գորիս ճանապարհահատվածի, ինչպես նաև մի քանի գյուղի, այդ թվում՝ Դավիթ Բեկի և Շուռնուխի պատճառով: Սյունիքի յոթ համայնքներից վեցի համայնքապետերը հանդես եկան վարչապետի հրաժարականի պահանջով:

Դեկտեմբերի 18-ին ժողովրդին ուղղված տեսաուղերձի ժամանակ Փաշինյանը, մեկնաբանելով իրավիճակը Սյունիքում, նշեց, որ հանրապետությունը վերադառնում է միջազգայնորեն ճանաչված սահմաններ: Կառավարության ղեկավարի խոսքով՝ այս ամենն արվում է Սյունիքում անվտանգությունն ապահովելու համար: