Բավ է պառակտվել
24-01-2020 15:32

Օրվա իշխանությունն ունի խնդիր արագ ձերբազատվելու ինձանից. Հրայր Թովմասյան

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը իր բնակարանում տեղի ունեցած խուզարկությունից հետո հանդիպեց լրագրողների հետ: Վերջինիս խոսքով ՍԴ-ի դեմ կատարվող գործողությունները, մեկ նպատակ ունեն. «Օրվա իշխանությունը խնդիր ունի արագ ձերբազատվել ինձնից՝ որպես ՍԴ նախագահի»:
<<Երկու-երեք անգամ հրավիրվել եմ հարցաքննության, այսօր իմ տանն են քննչական գործողություններ կատարել։ Իմ խնդրանք, միջնորդությունը, հորդորը եղել է մեկը, որ այդ ամբողջը տեսաձայնագրվի, որովհետև վստահեցնում եմ՝ այն, ինչ այսօր կատարվում է, այսօրով չի ավարտվելու, լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը։
Թովմասյանը նշեց ,որ ցավ է ապրում այս ամենի համար,քանի որ դրանք նոր քրեական գործերի հիմք են դառնալու, և այդ ժամանակ ապացուցողական բազան , թե ով ինչ ասեց, ինչու ասեց՝ չի լինելու։
ՙ<<Իմ միջնորդությունը միշտ կրկնելու եմ, որ այդ ամբողջ հարցաքննությունը տեսաձայնագրվի։ Իմ համար անհասկանալի է քննչական մարմնի ձեռնպահ մնալը և մեր միջնորդությունը մերժելը: Ես սրա համար միայն ցավ եմ ապրում, որովհետև այս պարագայում Հրայր Թովմասյանի խնդիրն երկրորդական, երրորդական է։ Շատ ավելի կարևոր է երկրի հեղինակությունը, վաղվա օրը։ Չի կարելի տարիներով հավաքած հեղինակությունը այդքան արագ, թույլ տվեք այդ բառն օգտագործել, մսխել»,- ասաց ՍԴ նախագահը։
Վերջինս նշեց նաև,որ ընթացող պրոցեսներրի միայն տաս տոկոսն է տեսանելի: ՙ<<ԱԱԾ նախկին տնօրենը դրա վերաբերյալ ակնարկ արեց: Ես հուսով և վստահ եմ, որ սպայի պատիվը թույլ չի տա, որ ինքն այդ ամբողջի մասին լռի։ Բոլոր պրոցեսները՝ երբ է այս ամենը սկսվել, ինչ են ինձ հետ խոսել, այդ ամբողջը կդառնա հանրության սեփականությունը։ Եթե առ այսօր դրա մասին լռում եմ, դա միայն իմ երկրի հեղինակությամբ է պայմանավորված», - ասաց ՍԴ նախագահը։

Հրայր Թովմասյանի խոսքով՝ այս ամենը մի օր պետք է լիներ, և դատավորն էլ պետք է պայքարի իր անկախության համար։

«Ուզում եք սա զրկանք համարեք, հետապնդում համարեք, բայց սա իմ խաչն է, որ պիտի տանեմ», - ասաց նա։
Հիշեցնենք, որ ՀՀ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել 2019 թվականի դեկտեմբերի 27-ին, ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։
Ընդ որում, նրան որպես մեղադրյալ ներգրավելու որոշումը ՀՀ գլխավոր դատախազը կայացրել էր դեկտեմբերի 26-ին` ճիշտ այն նույն օրը, երբ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել էր Սահմանադրական դատարանի դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելու մասին օրենքը։
Հունվարի 22–ին տեղեկություն տարածվեց, որ քննիչը միջնորդություն էր ներկայացրել դատարան` Հրայր Թովմասյանի հեռախոսային զանգերը գաղտնալսելու, համապատասխան բջջային օպերատորից նրա նախկին հեռախոսազանգերի վերծանումները առգրավելու վերաբերյալ:

 

 

Արմինե Գևորգյան