Բավ է պառակտվել
28-02-2015 15:21

Հակաճգնաժամային երթը չփոխարինել սգո երթով.Մոսկվայի իշխանություններ

Մոսկվայի տարածաշրջանային անվտանգության դեպարտամենտի ղեկավար Ալեքսեյ Մայորովը հայտարարել է, որ օրենքով չի կարելի համաժգնաժամային երթի փոխարեն սգո երթ անցկացնել:

Նրա խոսքով՝ «եթե կազմակերպիչները պատրաստ կլինեն ինչ-որ միջոցառում անցկացնել, նրանք պետք է պաշտոնապես դիմեն Մոսկվայի կառավարությանը»: «Օրենքով այսօր արմատապես ինչ-որ բան փոխել չենք կարող: Հայտերը ներկայացվում են առավելագույնը 15 եւ նվազագույնը 10 օր առաջ: Միջոցառման վերջնական համաձայնեցումը տեղի է ունենում դրանից 3 օր առաջ: Բոլոր դեպքերում, եթե ինչ-որ բան էլ լինի, դա չի լինի այն միջոցառումների ձեւաչափում, որը նախատեսված է օրենքով: Դեռեւս խոսելու առիթ չկա»,-հայտարարել է Մայորովը: Հիշեցնենք, որ «Գարուն» հակաճգնաժամային երթը նախատեսված էր մարտի 1-ին, Մոսկվայի Մարյինոյի շրջանում, սակայն այն չեղյալ է հայտարարվել՝ կապված Բորիս Նեմցովի սպանության հետ: Ավելի ուշ նշվել է, որ ընդդիմությունը մտադիր է նախատեսված երթի փոխարեն սգո երթ անցկացնել: