Բավ է պառակտվել
24-08-2019 15:22

ԱՄՆ իշխանությունները որոշել են վերականգնել ֆինանսական օժանդակությունը Հայաստանին․ԶԼՄ-ներ

Թրամփի վարչակազմը հրաժարվել է արտաքին օժանդակության ֆինանսավորումը կրճատելու գաղափարից, ինչը ենթադրում է արտաքին օժանդակության սառեցված 4 մլրդ․դոլարի վերականգնում, տեղեկացրել է “Ամերիկայի Ձայնը”։

Դրա արդյունքում կֆինանսավորվեն 2019թ․համար հաստատված արտաքին օժանդակության ծրագրերը, ներառյալ ընթացիկ տարվա Հայաստանի համար նախատեսված ամերիկյան օգնությունը”,-նշվել է հրապարակման մեջ։

Ինչ վերաբերում է 2020թ․ԱՄՆ օժանդակությանը, ներառյալ Հայաստանին ու հայկական ծրագրերին, ապա այս ուղղությամբ քննարկումները կշարունակվեն ԱՄՆ Սենատում սեպտեմբեր ամսին, երբ ԱՄՆ Կոնգրեսը վերադառնա արձակուրդից: Դա վերաբերում է նաև Հայաստանին հավելյալ 40 միլիոն դոլարի հատկացման օրինագծի փոփոխությանն ու Լեռնային Ղարաբաղի ականազերծման ծրագրին:

Ավելի վաղ Թրամփի վարչակազմը մտադիր էր կասեցնել արտաքին օժանդակության ծրագրերի ֆինանսավորումը՝ համարելով դրանք ոչ անհրաժեշտ և անիմաստ և սառեցրել էր 4մլրդ դոլարի հատկացումները, որոնք արդեն հաստատվել էին Կոնգրեսի կողմից։