Բավ է պառակտվել
23-02-2015 16:34

Իշխանությունը ստիպում է Ծառուկյանին 7 ԲՀԿ-ին հրաժարվել քաղաքականությունից. Զուրաբյան

Այսօր ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը՝ երկրում կառավարման ճգնաժամի մասին հայտարարության նախագծի ներկայացման ժամանակ հայտարարեց, թե իշխանությունները ստիպում են Հայաստանի առաջատար քաղաքական ուժերից մեկին հրաժարվել քաղաքականությունից: Նրա խոսքով՝ ճգնաժամը արտահայտվում է նրանում, որ իշխանությունը չի հանդուրժոմ ոչ մի անհամաձայնություն: «Դուք տեռորի եք ենթարկում առաջատար քաղաքական ուժերից մեկին՝ հարկադրելով նրան հրաժարվել քաղաքական գործունեությունից: Այդ կուսակցության անդամներին 100-ներով տանում եք ոստիկանություն»,-հայտարարել է պատգամավորը: Ի պատասխան ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ասել է. «Մի խոսեք ԲՀԿ-ի անունից: Նրանք որոշել են չմասնակցել նիստերին»: Իր հերթին Զորւաբյանը հակադարձել է. «Իսկ ինչո՞ւ նրանք այստեղ չեն: Որովհետեւ Սերժ Սարգսյանը հայտարարե է, որ Գագիկ Ծառուկյանը չպետք է զբաղվի քաղաքականությամբ: Եվ դուք չեք ամաչում աչք փակել դրա վրա»: