Բավ է պառակտվել
15-05-2014 14:45

ԱԺ ոչ իշխանական ուժերը ՛՛մանթրաշ՛՛ են. Լ. Շիրինյան

Այսօր, լրագրողների հետ զրույցում, քաղաքագետ Լևոն Շիրինյանը նշել է, որ ԱԺ ոչ իշխանական ուժերին ոչ իշխանական կոչելը սխալ է, քանի որ եթե ոչ իշխանական են, թող հրաժարվեն իրենց աշխատավարձերից, հարստություններից և այլն:

Ըստ նրա ԱԺ-ի ոչ իշխանական ուժերը «մանթրաժ» են և չգիտեն, ինչի շուրջ համախմբվեն, նրանց հույսը ԲՀԿ-ն էր. «ԲՀԿ-ն, սակայն երբեք չի հայտարարել, թե պահանջում է ՀՀ նախագահի հրաժարականը»:

«Ընտրություններին քառյակը կջախջախվի և իրենց մոնոլիտը կքանդվի: Քառյակից ԲՀԿ-ն կարող է դառնալ բազա, որի վրա հենվելով Ռոբերտ Քոչարյանը կարող է փորձի վերադառնալ իշխանության»,-հավելեց քաղաքագետը:

Նաև նկատեց, որ Քոչարյանի բերած նախարարները այժմ կառավարությունում են և Սերժ Սարգսյանը մեծ հաճույքով իշխանությունը կփոխանցի Ռոբերտ Քոչարյանին: