Բավ է պառակտվել
14-09-2017 13:57

Հայաստանի ռազմաարդյունաբերական համալիրը գտնվում է բարձունքի վրա. ՀՀ ՊՆ

ՀՀ ռազմաարդյունաբերական համալիրը գտնվում է բարձր մակարդակի վրա: Չորեքշաբթի օրը խորհրդարանում տեղի ունեցած կառավարության ժամի ընթացքում այս մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
«Օգոստոսին Ռուսաստանում տեղի ունեցած « Բանակ-2017» ցուցադրության ժամանակ Հայաստանի ռազմաարդյունաբերական համալիրը ներկյացվեց արժանի կերպով: Մեր տաղավարն արժանացել է լավագույնի կոչմանը, իսկ դա մեծ պատիվ է»,- հայտարարել է Սարգսյանը:
Նա ընդգծել է, որ Հայաստանն ունի հայրենական արտադրության անօդաչու թռչող սարքեր, որոնք կատարում, և շարունակելու են կատարել իրենց առաջ դրված խնդիրները:
Նախարարը նաև մեկնաբանել է ՀՀ ԶՈՒ-ում տիրող իրավիճակը:
« Մենք կարող ենք հայտարարել, որ ՀՀ զինված ուժերը մարտունակ են և ի վիճակի են կատարել իրենց առաջ դրված մարտական առաջադրանքները»,- ասել է Սարգսյանը: