Բավ է պառակտվել
19-12-2022 18:30

Լաչինի միջանցքի ապաշրջափակման հարցի լուծումն ընթանում է ծանր պայմաններում

Լաչինի միջանցքի ապաշրջափակման հարցի լուծումն ընթանում է ծանր պայմաններում։ Այս մասին երկուշաբթի օրը կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։

«Իհարկե, մեր կարծիքով, շատ կարևոր է, որ ապահովված լինի մարդկանց ազատ տեղաշարժը, մարդասիրական բեռների՝ այնտեղ ապրող հասարակ քաղաքացիների, հասարակ մարդկանց համար դժվարությունները և զրկանքները և, առավել ևս, հումանիտար ինչ-որ աղետներ կանխելու համար։ Խաղաղապահներին իրենց առաքելության մեջ բոլոր կողմերը պետք է օգնեն և պետք է շահագրգռված լինեն նրանց գործունեությամբ»,- ասել է նա։

Արդեն 8-րդ օրն է, ինչ Արցախի Հանրապետությունը գտնվում է շրջափակման մեջ, քանի որ Ադրբեջանը փակել է Լաչինի միջանցքը՝ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։ Փաստորեն, 120.000 արցախցի, այդ թվում՝ 30.000 երեխա, 20.000 տարեց, 9.000 հաշմանդամություն ունեցող անձ, կտրվել է աշխարհից։