Բավ է պառակտվել
26-12-2018 16:41

Հայաստանի խորհրդարանի ընդդիմության կողմից ներկայացված փոխնախագահի թեկնածուի հարցը դեռևս բաց է․ լրագիր

Չնայած խորհրդարանական ընտրությունները կայացել են ավելի քան 15 օր առաջ՝ “Բարգավաճ Հայաստան” (ԲՀԿ) խմբակցությունը դեռևս չի անցկացրել նիստ, և անհայտ է, ում թեկնածությունը կառաջադրի խորհրդարանի փոխնախագահի պաշըոնում, գրում է “Ժամանակ” թերթը։
“ԲՀԿ-ում հասկանում են, որ խորհրդարանում մեծամասնություն ունեցող “Իմ քայլը” դաշինքի քվեարկությունն է որոշելու, ընդդիմությունից ո՞ւմ՝ իրե՞նց, թե՞ “Լուսավոր Հայաստանին” կհասնի այդ պաշտոնը”,- ասվում ՝ հոդվածում։
Ընդ որում, ինչպես նշում է պարբերականը, ԲՀԿ-ի և “Լուսավոր Հայաստանի” միջև այս հարցի շուրջ դեռևս ո՛չ քննարկումներ են եղել, ո՛չ էլ համաձայնություն կա։