Բավ է պառակտվել
20-09-2021 11:58

Հայաստանը, Ռուսաստանը և Ադրբեջանը տրամադրված են ապաշրջափակել տրանսպորտային կապերը տարածաշրջանում․ ՌԴ փոխվարչապետ

Հայաստանը, Ռուսաստանը և Ադրբեջանը տարամադրված են ապաշրջափակել տրանսպորտային կապերր տարածաշրջանում, ասել է լրագրողներին ՌԴ փոխվարչապետ, եռակողմ աշխատանքային խմբի համանախագահ Ալեքսեյ Օվերչուկը երկուշաբթի Երևանում։

«Աշխատանքային խումբը հանդիպում է, աշխատում։ Վերջին՝ յոթերորդ հանդիպումը կայացել է օգոստոսի կեսին։ Բոլոր կողմերը տրամադրված է ապաշրջափակել տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։ Ընթանում են քննարկումներ, թե ինչպես դա անել, ակներև է, որ տրանսպորտային երթուղիների ապաշրջափակումը թույլ կտա ստեղծել ապրաքաշրջանառության ընդլայնման և մեծացման նոր հնարավորություններ, այդ թվում նաև՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև»,- ասել է Օվերչուկը։

Հայաստանի փոխվարչապետ Մհեև Գրիգորյանի խոսքով, ապաշրջափակումը դրական էֆեկտ կունենա։ «Սակայն դեռևս վաղ է կանխատեսել երկրների մեջ կոմունիկացիաների բացման արդյունքում ապրանքաշրջանառության աճի ճշգրիտ ծավալները»,- կարծում է նա։

Տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խումբը՝ երեք երկրների փոխվարչապետների համանախագահությամբ, ստեղծվել է Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի առաջնորդներ Իլհամ Ալիևի, Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի միջև 2021 թվականի հունվարին Մոսկվայում կայացած բանակցություններից հետո: Դրա գործառույթները ներառում է միջազգային բեռնափոխադրումների իրականացման համար անհրաժեշտ տրանսպորտային ենթակառուցվածքի վերականգնումը և նոր օբյեկտների կառուցումը։