Բավ է պառակտվել
16-03-2015 15:59

Արցախի անկախությունն այլընտրանք չունի. Շարմազանով

Արցախի անկախությունն այլընտրանք չունի: Այս մասին, այսօր Լիտվայի խորհրդարանականների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Մասնավորապես, Լիտվայի Սեյմասի արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Բենեդիկտաս Յուոդկայի եւ մյուս ներկայացուցիչների խնդրանքով ՀՀ ԱԺ փոխնախագահն անդրադարձել է ղարաբաղյան հարցի կարգավորման գործընթացին: Շարմազանովը նշել է. «Թե Հայաստանի Հանրապետությունը, թե Արցախի Հանրապետությունը ղարաբաղյան հարցի բացառապես խաղաղ կարգավորման կողմնակիցն են: Ղարաբաղյան հարցի կարգավորումը դա տարածքային վեճ չէ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, այլ պայքար է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման համար: Բոլորս պետք է գիտակցենք, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունն այլընտրանք չունի»: