Բավ է պառակտվել
09-08-2018 16:02

Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրությունների հարցը կքննարկվի օգոստոսի 16-ին

Ըստ Ժողովուրդ օրաթերթի՝ օգոստոսի 16-ին կայանալիք կառավարության նիստի օրակարգում կընդգրկվի ավագանու արտահերթ ընտրությունների և դրա լիազորությունների կրճատման հարցը:
Տեղեկացվում է, որ այժմ սպասում են ոստիկանության և ԿԸՀ կողմից ֆինանսական ծախսերի մասին տվյալների ներկայացմանը, որից հետո որոշման նախագիծը կներկայացվի քննարկման նախարարական կոմիտե և կընդգրկվի հաջորդ շաբաթվա նիստի օրակարգում:
"Ցանկալի է, որ սեպտեմբերի 29-ին՝ Երևանի 2800 - ամյակի օրը, մայրաքաղաքն արդեն քաղաքապետ ունենա: Իսկ դրա համար անհրաժեշտ է, որ ավագանու ընտրությունները կայանան սեպտեմբերի 16-ին, որպեսզի 10 օր անց ավագանին իր կազմից քաղաքապետ ընտրի", - ասվում է հրապարակման մեջ: