Բավ է պառակտվել
01-02-2021 15:13

Ղարաբաղի կարգավիճակի հարցը իսկապես լուծված չէ, բայց դեռ ժամանակը չի. Մեդվեդև

Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն այժմ հնարավոր չէ քննարկել. այս թեմայի շուրջ քննարկումների դաշտի ցանկացած լարում ունակ է բերել հզոր գերլարման: Այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Այսօր բոլորի համար բացարձակապես ակնհայտ է, որ [Ղարաբաղի] կարգավիճակի հարցն իրոք լուծված չէ, բայց դա այժմ հնարավոր չէ քննարկել, քանի որ կարգավիճակի շուրջ քննարկումների դաշտի լարումը հղի է հզոր գերլարմամբ», - ասել է Մեդվեդևը:
Նա նաև նշել է, որ հակամարտության կողմերի դիրքորոշումներն այս հարցում «շատ տարբեր են, նույնիսկ Հայաստանի ներսում կան քննարկումներ»:
«Եվ ես ցանկանում եմ հիշեցնել, որ Հայաստանը չի ճանաչել Ղարաբաղի անկախությունը: Չգիտես ինչու նրանք այդ մասին մոռանում են, բայց դա է իրականությունը: Հետևաբար, ավելի լավ է կարգավիճակի հարցը հետաձգել մինչև հետագա ժամանակահատված», - հավելել է Դմիտրի Մեդվեդևը:
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխղեկավար Լեռնային Ղարաբաղում Մոսկվայի եւ Անկարայի համագործակցությունը երկարաժամկետ քաղաքականության տարր չի համարում:
Մեկնաբանելով Թուրքիայի դերը ղարաբաղյան հակամարտության հարցում՝ Մեդվեդեւը նշել է, որ նա շատ կարեւոր գործընկեր է Ռուսաստանի համար, շատ մոտ է Ադրբեջանին, եւ «այդ գործոնը հաշվի չառնել հնարավոր չէ»: «Մենք նրանց հետ արդյունավետ երկխոսություն ունենք. մեր երկրի նախագահը մշտապես շփվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ այդ թեմայով», - ասել Է Մեդվեդեւը:
Նա հիշեցրել է, որ ավելի վաղ «որոշում էր կայացվել գործերի ընդհանուր վիճակի նկատմամբ հատուկ հսկիչ կենտրոն ստեղծելու մասին, որին մասնակցում են թուրք ծառայողներ եւ ռուսներ, եւ դա եւս ընդհանուր կայունացման տարր է»:
«Բայց ես դա չէի գնահատի որպես ինչ-որ երկարաժամկետ քաղաքականության տարր կամ այստեղ կառուցել կոնսպիրոլոգիական տեսություններից մեկը։ Պարզապես մենք պարտավոր ենք հաշվի առնել այն իրողությունները, որոնք առկա են մեր տարածաշրջանում։ Իսկ իրողություններն այնպիսին են, որ այսօր այդ հարցը պետք է քննարկել նաև Թուրքիայի գործընկերների հետ», - հայտարարել է Մեդվեդևը։