Բավ է պառակտվել
10-08-2021 12:08

Քաղաքական կարգավորման հնարավորությունները սպառված չեն․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը՝ սահմանին իրավիճակի մասին

Ստանիսլավ Զասը կարծում է, որ սա է հակամարտության կարգավորման լավագույն տարբերակը բոլոր կողմերի համար։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը կարծում է, որ հայ-ադրբեջանական սահմանային կոնֆլիկտի քաղաքական կարգավորման հնարավորությունները սպառված չեն, և անհրաժեշտ է շարունակել աշխատանքներն այդ ուղղությամբ Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան ձևաչափով: Այս մասին նա ասել է լրագրողներին Արարատի զորամաս կատարած այցի ժամանակ։

Պատասխանելով լրագրողի հարցին, թե ի՞նչ առաջարկներ է մշակել ՀԱՊԿ-ը սահմանային իրավիճակի կարգավորման վերաբերյալ, և ինչո՞ւ հստակ և պարզ գնահատական չի հնչել, Զասը շեշտել է, որ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը մշտապես գտնվում է ՀԱՊԿ-ի տեսողության դաշտում, հայկական պետական կառույցների օգնությամբ իրականացվում է կազմակերպված մշտադիտարկում;
«Իհարկե, մենք կարծում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցող այն միջադեպերը, որոնց մասին խոսում եք, սպառնալիք են ներկայացնում ՀԱՊԿ-ի պատասխանատվության Կովկասյան տարածաշրջանի  և, իհարկե, նաև կազմակերպության անդամ Հայաստանի անվտանգության համար: Եթե խոսենք խնդրի լուծման ուղիների մասին, ապա մենք կարծում ենք, որ այս իրավիճակի քաղաքական կարգավորման հնարավորությունները սպառված չեն, և իրականում դա ամենալավ տարբերակը կլիներ բոլորի համար։ Մենք ակնկալում ենք, որ կողմերը կգիտակցեն դա և անհրաժեծտ գործողությունն կձեռնարկեն հակասություննրը քաղաքական ճանապարհով լուծելու համար», - ասել է նա։
նշված համատեքստում Զասը կարևորել է աշխատանքային այն ձևաչափը, որն ուրվագծվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ Ռուսաստանի միջնորդությամբ: Այդ իսկ պատճառով ՀԱՊԿ-ի բոլոր գործողությունները բխում են իրավիճակի այդպիսի ընկալումից:

«Մենք լրջորեն անհանգստացած ենք, որ վերջերս բախումները սահմանին շատացել են, և նկատվում է ինտենսիվություն: Դա դժվարացնում է անկյունաքարային այն պայմանավորվածությունների կատարումը, որոնք ձեռք են բերվել Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների միջև Լեռնային Ղարաբաղի հակամարտության դադարեցման և այս տարածաշրջանում խաղաղության հաստատման ուղիներ փնտրելու վերաբերյալ»,- ասել է նա։

Հարկ է նշել, որ Ադրբեջանի հետ սահմանին իրավիճակի սրման վերաբերյալ Կազմակերպության արձագանքը արժանացել է Հայաստանի իշխանությունների որոշակի հանդիմանությանը: Մասնավորապես, Անվտանգության խորհրդի նախկին գլխավոր քարտուղար, ներկայիս ԱԳ նախարարի պաշտոնակատար Արմեն Գևորգյանը մտահոգություն էր հայտնել Զասի որոշ ձևակերպումների կապակցությամբ, ով հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունն անվանել էր «սահմանային միջադեպ»: Գրիգորյանը շեշտել էր, որ ՀԱՊԿ ղեկավարության մակարդակով հնչեցվող սահմանումներում անհրաժեշտ է զսպվածություն ցուցաբերել՝ իրավիճակի հանգուցալուծման կառուցողական ջանքերը չվտանգելու համար: Նա նպատակահարմար էր համարել կազմակերպել ՀԱՊԿ քարտուղարության այց սահման` իրավիճակին տեղում ծանոթանալու համար: