Բավ է պառակտվել
08-05-2014 08:56

Վրաստանի նախկին նախարարը 5 մլն եվրո է յուրացրել

Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Դավիթ Կեզարաշվիլիին մեղադրանք է ներկայացվել ավելի քան 5 մլն եվրո մսխելու գործով:

Հաղորդվում է, որ ծառայողական դիրքի չարաշահմամբ խոշոր ծավալով միջոցներ մսխելու մեջ մեղադրվում է նաև ՊՆ պետգնումների վարչության նախկին ղեկավար Ալեքսանդր Նինուային: Եթե մեղադրյալների մեղքն ապացուցվի, նրանց 7-11 տարվա ազատազրկում կսպառնա:

Հետաքննության ընթացքում պարզվելէ, որ 2008-ի հունվարի 10-ին Կեզերաշվիլին հրաման է ստորագրել օֆշորային գոտում գրանցված Վիրջինյան կղզիներում գտնվող Girwood Business Corp ընկերության հետ պայմանագրի կնքման մասին: Նինուան, իր հերթին, Վրաստանի ՊՆ-ի անունից ընկերության հետ համաձայանագիր է կնքել վրաց բանակի ստորաբաժանումներից մեկի պարբերական ուսումնավարժանքների անցկացման մասին, որի դիմաց վերջինս ավելի քան 5 մլն եվրո է ստացել:

Կեզերաշվիլիին մեղադրանքը ներկայացվել է հեռակա կարգով: Այժմ նա գտնվում է Ֆրանսիայում, որտեղ նրան ձերբակալել են 2013-ին՝ վրացական կողմի պահանջով: