Բավ է պառակտվել
10-09-2014 10:34

Վրաստանը հսւյսով է, որ ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը չի վնասի ՌԴ-ի հետ հարաբերություններին

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հույս ունի, որ ՆԱՏՕ-ի հետ Վրաստանի ռազմական համագործակցության ընդլայնումը փոփոխությունների չի հանգեցնի ռուս-վրացական հարաբերություններում: Նրա կարծիքով՝ կայուն Վրաստանն ավելի ձեռնտու կլինի Ռուսաստանին: Այս մասին Մարգվելաշվիլին ասել է «Ռուսթավի-2» հեռուստաընկերության եթերում: «Հույս ունեմ՝ փոփոխություններ չեն լինի, քանի որ մեր բոլոր տրամադրությունները, այդ թվում՝ պաշտպանության ոլորտում, պաշտպանական են, և մենք ոչ մի կերպ չենք նախաձեռնում ագրեսիվ քաղաքականություն»,- ասել է Մարգվելաշվիլին: Միաժամանակ նա նշել է, որ Վրաստանը կայուն, եվրոպական երկիր դառնալու հեռանկար ունի, և հենց այդպիսին նա ձեռնտու կլինի Ռուսաստանին: «Ծանուցումներում, որոնք մենք ուղարկում ենք ռուսական կողմին, հստակ նշում ենք, որ Ռուսաստանին՝ որպես պետության, շատ ավելի ձեռնտու է կայուն, միավորված, ժողովրդավարական և տնտեսապես ուժեղ Վրաստանը, քան այն իրականությունը, որը ներկայում առկա է ռուսական սահմանի շուրջ»,- ասել է Մարգվելաշվիլին:  Հիշեցնենք՝ սեպտեմբերի սկզբին Ուելսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ Վրաստանը հատուկ գործընկերոջ կարգավիճակ է ստացել և անցել դաշինքի անդամ երկրների հետ ռազմական համագործակցության նոր ընդլայնված ձևաչափի: