Բավ է պառակտվել
26-12-2019 17:04

Հայաստանի Զինված ուժերը համալրված են նորագույն սպառազինությամբ և պատրաստ են ցանկացած մարտահրավերների․ Գլխավոր շտաբի պետ

Հայաստանի Զինված ուժերի (սպառազինության) նորագույն միջոցներով համալրումը թույլ կտա հանրապետությանը 2020թ․պատրաստ լինել ցանկացած մարտահրավերների, ասել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանտ։

“Անցած տարվա ընթացքում Զինված ուժերը համալրվել են նոր տեսակի սպառազինությամբ և տեխնիկայով”, - ասել է նա հինգշաբթի լրագրողներին։

Ի պատասխան այն հարցին, թե վերջին 1,4 տարում սպառազինության մատակարարումների նոր պայմանագրեր կնքվե՞լ են, Դավթյանը նշել է, որ այսօր ավելի քան 80 փաստաթուղթ կա:

“Ներկայումս ունենք ավելի քան 80 պայմանագիր, որոնցից մի քանիսը երկարաժամկետ են”, - հավելել է նա։

Նա կոռեկտ չի համարել համեմատել նախկին և գործող իժխանությունները սպառազինության ենթատեքստում։ “Սխալ է անցյալի և ներկայիս իշխանությունների բաժանումը, բոլորն էլ աշխատում են Բանակի համար”,- շեշտել է Դավթյանը։

Գլխավոր շտաբի պետը դրական է գնահատել նաև այն փաստը, որ 20 տոկոսով նվազել է պատահարների թիվը, 44 տոկոսով՝ զինծառայության հետ կապված միջադեպերի թիվը և 7 տոկոսով զինծառայողների հոսպիտալացման դեպքերը։

“Մենք սա համարում ենք լուրջ ձեռքբերում, որը կարող է բարձրացնել մեր բանակի մարտունակությունն”,- ասել է նա։

Միաժամանակ, Դավթյանը մտահոգություն է հայտնել Զինված ուժերում սպանությունների և ինքնասպանությունների թվի ավելացման կապակցությամբ:

“Եթե 2018-ին եղել է 12 դեպք, ապա այս տարի` 14։ Միևնույն ժամանակ, նկատվում է հակառակորդի կրակից զոհերի թվի նվազման դինամիկա”, - ասել է նա:

Դեկտեմբերի 21-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ Հայաստանի Զինված ուժերը համալրվել են 2019թ արտադրության “Тор-М2КМ” ռուսական գերժամանակակից հակաօդային և հակահրթիռային պաշտպանության համակարգերով։

Ավելի վաղ նա հայտարարել էր, որ վերջին մեկուկես տարվա ընթացքում հայկական զինված ուժերի համար ձեռք է բերվել աննախադեպ քանակությամբ սպառազինություն, ինչն անհրաժեշտ է ոչ թե պատերազմի, այլ խաղաղության համար: