Բավ է պառակտվել
15-05-2015 13:01

Մինսկի խմբի բոլոր երկրներն աջակցում են ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման գործընթացին.Ուորլիք

ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր երկրներն աջակցում են Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման գործընթացին: Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
«Մինսկի խմբի բոլոր անդամ երկրներն աջակցում են ԼՂ խնդրի խաղաղ կարգավորմանը»,- գրել է ամերիկացի համանախագահը: 
Ուորլիքը հավելել է, որ այսօր խորհրդակցություններ է անցկացրել իտալական կողմի հետ: 
Ավելի վաղ Ջեյմս Ուորլիքը զրույցում՝ մեկնաբանելով նախորդ շաբաթ Վաշինգտոնում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ կայացած հանդիպման արդյունքները, հայտարարել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները ցանկանում են ավելացնել հանդիպումների հաճախականությունը։