Բավ է պառակտվել
16-06-2020 12:36

«Այս ամենով ինձ հերոսացնում եք». Գագիկ Ծառուկյանը ելույթ ունեցավ ԱԺ–ում

«Հարգելի խորհրդարան, սիրելի ժողովուրդ, ես դիմում եմ ժողովրդին»,- այսօր Ազգային ժողովում այսպես սկսեց իր ելույթը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը։

Նրա խոսքով՝ այս ամենը սկսվել է հունիսի 5-ին, երբ կազմակերպեցին ՀՀԿ քաղխորհդրդի նիստ և ներկայացրեցին երկրում ստեղծված իրավիճակը։

«Եւ նայելով իրավիճակը՝ սոցիալական, քաղաքական, տնտեսական, արտադրական, գյուղատնտեսական, առողջապահակն և լիարժեք ներկայացրինք այն, ինչ կա:  Ոչ թե մենք ժողովրդին ներկայացնում ենք ֆեյսբուքերով, ֆեյքերով, ՊՈԱԿ-ի 500 աշխատող, որը պետական գումար ա ստանում, ամեն մեկն էլ կա տասնապետ, հարյուրապետ, հազարապետ, ես խնդրում եմ, որ այսօր խորհրդարանը լիարժեք քայլ կատարի իրական  կյանք,այլ ոչ թե ֆեյսբուքով ու ֆեյքերով։ »,- հայտարարեց Գագիկ Ծառուկյանը։

Շառուկյնաը նշեց,որ հուշագիր   Փաշինյանի հետ ստորագրել  է, ցանկացել  է աջակցել, որ ժողովրդի սպասելիքը իրականություն դառնա։

«Բայց սուտ, օդ խոստումներ էին, արածն էլ քանդվել է։»,- ասաց նա։

Ծառուկյանը խորհուրդ տվեց՝ հետաքրքրվել մարդկանց սոցիալական վիճակով, պարզել, թե ինքն ինչ է արել մարդկանց օգնելու համար։

Նրա խոսքով, իր ու կուսակիցների կողմից ընտրակաշառքի մասին թղթերի տարածումը պատվեր է։

«Թուղթ են գտել, տո Ծառուկյանը գումար տվե՞լ է։ Ես ասել եմ, իմ սկզբունքից հետ չեմ կանգնելու։ Ծառուկյանի վրա գործ եք հարուցել, վախո՞ւմ եք։ Մարզերի ճանապարհները փակել եք, որ չգան»,-ընդգծեց նա՝ ավելացնելով, որ իշխանությունն այսօր 7 տոկոս ունի։

Նրա խոսքով` վերցնում, ճշտում են ինչ–որ հեռախոսահամարներ ու դրանք տալիս վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որ զանգի, տեսնի` մարդիկ ինչ խնդիր ունեն։ Ծառուկյանը նշեց` պատվեր կատարելով Ծառուկյանի վրա ժողովրդի վիճակը լավ չի լինելու։  Նա նշեց, որ իր սկզբունքներից հետ չի կանգնելու։

Նրա խոսքով` հեղափոխության վերջն արդեն եկել է։ Ծառուկյանը վստահեցրեց` ինքն այս ամենից վախեցողը չէ։ Ավելին, այս ամենով, ըստ նրա, իրեն հերոսացնում են։

Ծառուկյանը հայտնեց նաև, որ անբարոյականություն է իրեն քննչական մարմիններ կանչելուց հետո էլ իր տղայի «գլխին սարքելը»։ Նա հորդորեց մարդ լինել ու ընտանիք չմտնել։

 

 

Արմինե Գևորգյան