Բավ է պառակտվել
09-01-2020 15:00

Բազմոցից վեր կենանք ու պարենք Յարխուշտա

Կառավարության այսօրվա նիստին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ 2019 թվականը հաջողված տարի էր, 2017-2018 թվականի ընթացում հաջողվել է լուծել կարճաժամկետ խնդիրներ և հիմա ռազմավարական խնդիրների լուծմամբ ավելի շատ զբաղվելու ժամանակն է:
«2020 թվականը բավական լավ ենք սկսել և նորացված հայեցակարգը, որը առաջարկեցինք ՀՀ քաղաքացիներին, արդարացրեց իրեն և ամանորի օրերին և մինչև հիմա զբոսաշրջիկները տեսանելի էին Երևանոմ և, ընդհանրապես, Հայաստանում: Պետք է արձանագրել, որ դրանում ոչ ամենևին երկրորդական նշանակություն ունեցավ ամանորյա տոնակատարությունների հետ կապված միջոցառումները», - ասաց նա:
Վարչապետը նշեց, որ ցայտնոտային շրջանը ավարտվել է և մյուս տարվա ամանորյա միջոցառումներին հիմիկվանից պետք է սկսել պատրատվել, նախատեսում են այս տարի «Յարխուշտայի փառառտոն» անցկացնել:
Փաշինյանը անդրադարձավ նաև մարդկանց կյանքը փոխելու ու լավ ապրելու իրենց պատկերացրած բանաձևին:
«Հայաստան են գալիս հաճախորդներ, ովքեր փոքր ու միջին բիզնեսի պոտենցիալ հաճախորդներ են: Էս մարդիկ գալիս են ոչ թե հինգ աստղանի հյուրանոցներում ապրելու, ամենաթանկ ռեստորաններում սնվելու, այլ գալիս են քայլելու, սար բաձրանալու, գետ տեսնելու, կենդանի տեսնելու ու հունվարի մեկից մենք միկրոբիզնեսը ազատել ենք հարկերից», - ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը կրկնեց՝ աշխատանքն է ՀՀ քաղաքացու համար աղքատությունը հաղթահարելու միջոցը:
«Չաշխատող մարդը չի կարող լավ ապրել: Հետևաբար, մեր խնդիրն է աշխատանքի համար ստեղծել բոլոր հնարավոր պայմանները, էլի կրկնում եմ, բազմոցին պառկած մարդու աղքատությունը կառավարութունը չի հաղթահարելու, էդ մարդը առնվազն պետք է բռնի կառավարության ձեռքը ու վեր կենա բազմոցից», - ասաց ՀՀ վարչապետը:
Այնուհետև Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ իր այդքան սիրելի հաշվիչ դրամարկղային մարմինների կտրոններ չտրամադրելու հարցին: Նա նշեց, որ շարունակում են ահազանգեր ստանալ ՀԴՄ կտրոններ չտալու մասին:
Վերջինս Պետական եկամուտների նախագահ Դավիթ Անանյանին առաջարկեց ՀԴՄ կտրոն չթողարկելը փաստող քաղաքացիների տեսագրության հիման վրա հարկային մարմինն իրականացնի վարչական վարույթ:
«Կարծում եմ, որ սա ճիշտ ճանապարհ է, իսկ նման փորձն արդեն կիրառվում է ճանապարհային երթևեկության կանոնների խախտման ոլորտում»,–ասաց Փաշինյանը։

 

Արմինե Գևորգյան