Բավ է պառակտվել
04-12-2015 15:40

Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները կարող է հանդիպեն դեկտեմբերին. Ուորլիք

Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը կարող է կայանալ դեկտեմբերին։ Այդ մասին ԵԱՀԿ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը գրել է Թվիթերի իր էջում։ Ավելի վաղ ԶԼՄ–ները հայտնել էին, որ Սարգսյան–Ալիև հանդիպումը պետք է կայանար դեկտեմբերի մեկին Փարիզում, սակայն ավելի ուշ հաղորդվել է, որ հանդիպման տեղն ու ամսաթիվը փոփոխվել են։ «Մենք հայ–ադրբեջանական գագաթնաժողովի անցկացման ճանապարհին ենք, այն կկայանա ավելի այս ամիս, ավելի ուշ»,– գրել է Ուորլիքը։ Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։ 1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։ Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։ 1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։ Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։ 1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: