Բավ է պառակտվել
28-06-2022 12:01

Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումը կկայանա Վիեննայում, օրը հայտնի է

Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը կկայանա հուլիսի 1-ին Վիեննայում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղար Վահան Հունանյանը։

Հայ-թուրքական հանդիպումների մասին

Ավելի վաղ Հայաստանն ու Թուրքիան նշանակել էին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման իրենց հատուկ ներկայացուցիչներին։

Հայ և թուրք հատուկ ներկայացուցիչներ ՀՀ ԱԺ խոսնակ Ռուբեն Ռուբինյանի և փորձառու դիվանագետ, ԱՄՆ թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչի առաջին հանդիպումը կայացավ հունվարի 14-ին Մոսկվայում, երկրորդ հանդիպումը՝ փետրվարի 24-ին Վիենայում, երրորդը՝ կրկին Վիենայում մայիսի 3-ին։

Մարտի 12-ին Անթալիայում՝ Անթալիայի դիվանագիտական ​​ֆորումի շրջանակում, տեղի է ունեցել Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Մևլութ Չավուշօղլուի հանդիպումը։ Միրզոյանն ավելի ուշ հայտնեց, որ քննարկվել է հարաբերությունների կարգավորման հետագա ընթացքը, կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունն առաջ տանել այդ գործընթացն առանց նախապայմանների, որպեսզի այն պսակվի երկու երկրների միջև հարաբերությունների հաստատմամբ և սահմանների բացմամբ։