Բավ է պառակտվել
29-01-2020 21:49

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը կշարունակվի հունվարի 30-ին

Չորեքշաբթի Ժնևում ավարտվել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամլո քարտուղար Աննա Նաղդալյանը:

“Նախարարների հանդիպումը կշարունակվի նաև հունվարի 30-ին: Ընդունված գործառույթի համաձայն, հանդիպման արդյունքներով կհրապարակվի մամուլի հաղորդագրություն: Ընդունված գործառույթի համաձայն, հանդիպման արդյունքներով կհրապարակվի մամուլի հաղորդագրություն: Ինչպես նշել ենք, հանդիպմանն անդրադարձ է կատարվում ԼՂ խաղաղ կարգավորման գործընթացին առնչվող հարցերի լայն շրջանակի”,- գրել է Նաղդալյանը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Նաղդալյանը, հանդիպումն անցել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի միջնորդությամբ և մասնակցությամբ։