Բավ է պառակտվել
30-09-2022 10:44

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը կկայանա հոկտեմբերի 2-ին Ժնևում

Հոկտեմբերի 2-ին Ժնևում կկայան Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը, «Նովոստի-Արմենիա» գործակալությանն է հայտնել Հայաստանի ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը։

«Չնայած Ադրբեջանի կողմից իրականացվող սադրանքներին՝ հայկական կողմը կմասնակցի հանդիպմանը։ Ուստի անհիմն են Ադրբեջանի ԱԳՆ հայտարարություններն առ այն, որ Հայաստանը փորձում է խափանել բանակցությունները։ Հայաստանը, ինչպես նախկինում, այժմ էլ կառուցողական է՝ նպատակ ունենալով հասնելու տևական խաղաղության Հարավային Կովկասում, և նույնն ակնկալում է Ադրբեջանից»,- ասել է Հունանյանը։