Բավ է պառակտվել
29-01-2020 14:45

Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը

Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։

Հայաստանի ԱԳՆ մամլո քարտուղար Աննա Նաղդալյանը ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ հանդիպումն անցնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահ Անջեյ Կասպրշիկի անձնական ներկայացուցչի միջնորդությամբ և մասնակցությամբ։

Ավելի վաղ նշվել էր, որ հանդիպման ընթցքում կքննարկվի ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հարցերի լայն շրջանակ։