ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չի բացառում, որ Ռուսաստանի, Ղազախստանի եւ Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինի, Նուրսուլթան Նազարբաեւի եւ Ալեքսանդր Լուկաշենկոյի բանակցությունները տեղի ունենան Աստանայում հաջորդ շաբաթ: Կրեմլի մամուլի ծառայությունը մարտի 9-ին հայտնել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 12-13-ին Նուրսուլթան Նազարբաեւի հրավերով կայցելի Աստանա՝ մասնակցելու Ռուսաստանի, Ղազախստանի եւ Բելառուսի նախագահների եռակողմ հանդիպմանը: «Կողմերը մտադիր են քննարկել երեք երկրների միջեւ առեւտրատնտեսական զարգացման հեռանկարները եւ եվրասիական ինտեգրման գործընթացները՝ հաշվի առնելով ժամանակակից միտումների ազդեցությունը համաշխարհային տնտեսության վրա»,- ասված է Կրեմլի տարածած հայտարարության մեջ։ Բացի այդ, երեք երկրների ղեկավարները պլանավորում են քննարկել փոխադարձ առեւտուրն ու Ուկրաինայում տիրող իրավիճակը։ Մարտի 13-ին պլանավորվում է Պուտին-Նազարբաեւ երկկողմ հանդիպումը։
Բավ է պառակտվել