Բավ է պառակտվել
12-05-2022 16:22

Բաքվի և Երևանի սահմանի սահմանազատման համատեղ հանձնաժողովի նիստը կկայանա մայիսի 16-17-ին Մոսկվայում

Բաքվի և Երևանի սահմանի սահմանազատման և սահմանների անվտանգության հարցերով համատեղ հանձնաժողովի նիստը նախատեսված է անցկացնել հաջորդ շաբաթ Մոսկվայում, հայտնել է հինգշաբթի Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ մեր ադրբեջանցի գործընկերների հետ զրուցել ենք սահմանազատման և սահմանների անվտանգության հանձնաժողով ստեղծելու հարցի շուրջ։ Փոխվարչապետ Օվերչուկի հետ պայմանավորվածություն կա, որ մայիսի 16-17-ը Մոսկվայում կհանդիպեն հաղորդակցության հարցերով, ինչպես նաև պայմանավորվածություն կա, որ այնտեղ՝ Մոսկվայում նույն օրերին, կկազմակերպվի երկկողմ հանդիպում սահմանազատման և սահմանների անվտանգության վերաբերյալ», - ասել է Միրզոյանը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը։

Համաձայն ապրիլի 6-ին Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ կայացած հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածության Բաքուն և Երևանը պետք է ձևավորեին սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով, որի առաջին հանդիմումը նախատեսված էր անցկացնել մինչև ապրիլի վերջ։