Բավ է պառակտվել
15-04-2019 13:56

Լավրով-Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը շարունակվում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մասնակցությամբ

 

Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի, Էլմար Մամեդյարովի և Սերգեյ Լավրովի Մոսկվայում անցնող հանդիպումը շարունակվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռոււսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) մասնակցությամբ։

Ինչպես տեղեկացրել հայկական արտաքին քաղաքականության գերատեսչության մամլո խոսնակ Աննա Նաղդալյանն իր ֆեյսբուքյան էջում, հանդիպմանը մասնակցում է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը։

Ինչպես ավելի վաղ տեղկացվել էր, հանդիպման նապատակը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարների քննարկումն է։