Բավ է պառակտվել
29-10-2020 14:32

Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը տեղափոխվել է վաղը

Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովի և Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը, որը պետք է կայանար այսօր Ժնևում, հետաձգվել է։

Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Բաքվի դիվանագիտական աղբյուրներին:
«Հանդիպումը, որը պետք է կայանար այսօր, հետաձգվել է և կկայանա վաղը», - ասել է գործակալության զրուցակիցը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ժնևում հոկտեմբերի 29-ին տեղի կունենա Հայաստանի  և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: