Բավ է պառակտվել
09-10-2020 14:59

ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը Մոսկվայում կմեկնարկի ժամը 16:00-ին. Պեսկով

ՌԴ, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների մակարդակով Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցությունները կմեկնարկեն Մոսկվայում ժամը 15:00-ին (Երևանի ժամանակով 16:00): Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Արտաքին գործերի նախարարները ժամանում են Մոսկվա, և այսօր նրանք կսկսեն աշխատել Ռուսաստանի արտգործնախարար Լավրովի հետ: Մենք ակնկալում ենք, որ այս հանդիպումը կսկսվի ցերեկվա ժամը երեքին», - ՏԱՍՍ հաղորդմամբ լրագրողներին ասել է Պեսկովը:

Նա նշել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի ծրագրում հանդիպում արտգործնախարարների հետ:

Ինչ վերաբերում է Agence France Press-ի հրապարակմանը, որ ղարաբաղյան հակամարտության կողմերը կարող են զինադադար կնքել արդեն այսօր կամ վաղը՝ շաբաթ օրը, Կրեմլի ներկայացուցիչն ասել է, որ այս մասով դեռ  ոչինչ ասել չի կարող:  

Նա նաեւ նշել է, որ ՌԴ նախագահն այսօր «Բաքվից եւ Երեւանից իր գործընկերների հետ շատ մեծ եւ լարված աշխատանք է տարել»: Կրեմլի ներկայացուցիչը հիշեցրել է, որ այդ աշխատանքի արդյունքներով հայտարարություն է արվել, որում նա կողմերին կոչ է արել դադարեցնել կրակը Ղարաբաղում, փոխանակվել գերիներով եւ դուրս բերել զոհվածների մարմինները: