Բավ է պառակտվել
23-05-2022 09:41

Բրյուսելում մեկնարկել է Փաշինյան-Միշել-Ալիև հանդիպումը

Բրյուսելում մեկնարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։

Կիրակի ավելի վաղ Միշելն առանձնազրույցներ է ունեցել Փաշինյանի և Ալիևի հետ։

Ինչպես նախօրեին հայտարարել էր Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, Բրյուսելում Փաշինյանի, Միշելի և Ալիևի եռակողմ հանդիպման ընթացքում որևէ փաստաթղթի ստորագրում չի նախատեսվում։

Ապրիլի 6-ին Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդությամբ կայացած հանդիպմանը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պայմանավորվածություն ձեռք բերեցին ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով, որը օժտված կլինի նաև սահմանի երկայնքով անվտանգություն և կայունություն ապահովելու հարցերով:
Փաշինյանն ու Ալիևը նաև հանձնարարել են արտաքին գործերի նախարարներին սկսել երկու երկրների միջև խաղաղության բանակցությունների նախապատրաստական աշխատանքները: