Բավ է պառակտվել
11-01-2021 14:08

Մոսկվայում մեկնարկել է Պուտին-Ալիև-Փաշինյան հանդիպումը Ղարաբաղի վերաբերյալ (տեսանյութ)

Կրեմլում մեկնարկել են Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի, և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եռակողմ բանակցությունները։

Պուտինն իր շնորհակալությունն է հայտնել Ալիևին և Փաշինյանին Ղարաբաղի վերաբերյալ քննարկումների նպատակով Մոսկվա ժամանելու համար, և նշել, որ Ռուսաստանը գնահատում է Բաքվի և Երևանի հետ գործընկերական և բարիդրացիական հարաբերությունները։

Ռուսաստանը Ղարաբաղի վերաբերյալ իր բոլոր գործողություններում հետևել է ԵԱՀԿ Մինսկի խմբի սկզբունքներին, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Ես կցանկանայի հատուկ նշել, որ Ռուսաստանն իր բոլոր գործողություններում փորձել է հետևել ԵԱՀԿ Մինսկի խմբում ձեռք բերված հիմնական զարգացումներին: Մենք շարունակում ենք պարբերաբար ստուգել մեր գործողությունները գործընկերների, Մինսկի խմբի նախագահների հետ»,- ասել է նա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում։

Սա Պուտինի առաջին միջազգային միջոցառումն է 2021 թվականին և Ռուսաստանի ղեկավարի առերես բանակցություններն առաջին երկու ամիսների ընթացքում:

Ղարաբաղի վերաբերյալ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրերը հետևողականորեն իրականացվում են, ինչը նախադրյալներ է ստեղծում հնացած հակամարտության երկարաժամկետ կարգավորման համար, ասել է երկուշաբթի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ եռակողմ հանդիպման ժամանակ:

Ռուսաստանի նախագահը շեշտել է, որ եռակողմ հանդիպման հիմնական նպատակն է քննարկել 2020 թ. Նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության կատարման ընթացքը և տարածաշրջանում առկա խնդիրները հաղթահարելուն ու խաղաղ կյանք հաստատելուն ուղղված հետագա քայլերը:

«Ռուսաստանն արժևորում է մեր երկրներն ու ժողովուրդները կապող գործընկերական ու բարիդրացիական հարաբերությունները, ուստի մենք մարդկանց ճակատագրի հանդեպ անհանգստությամբ և անկեղծ մտահոգությամբ էինք հետևում զինված հակամարտության բռնկմանը: Լայնամասշտաբ ռազմական գործողությունները, ցավոք, հանգեցրեցին զգալի մարդկային զոհերի, սրեցին առանց այդ էլ ծանր իրավիճակը Անդրկովկասում, մեծացրին ահաբեկչության տարածման ռիսկերն», - ասել է Պուտինը:

Նա իր երախտագիտությունն է հայտնել, որ կողմերը դրականորեն են ընկալել ռուսական կողմի ձեռնարկած ակտիվ միջնորդական ջանքերը, որոնք ուղղված են եղել արյունահեղության դադարեցմանն, իրավիճակը կայունացմանը և կայուն հրադադարի հաստատմանը:

Պուտինը շեշտել է, որ երկրների դիվանագիտական և ռազմական գերատեսչությունները քրտնաջան աշխատել են այդ բարդ խնդիրը լուծելու համար, իսկ պետությունների ղեկավարներն անձամբ անընդհատ կապի մեջ եղել, միասին փոխզիջումներ փնտրել:

«Հենց մեր համատեղ ջանքերի արդյունքում, ինտենսիվ, այդ թվում գիշերային հեռախոսային խոսակցություններից հետո, նոյեմբերի 9-ին համաձայնեցվեց եռակողմ հայտարարությունը, որը մենք ձեզ հետ ստորագրեցինք», - ասել է Պուտինը:

Նա հիշեցրել է, որ այս հիմնական փաստաթուղթը առաջին հերթին վերաբերում է ռազմական գործողությունների ամբողջական դադարեցմանը, ռուս խաղաղապահների տարածաշրջան գործուղմանը և, ինչը հատկապես կարևոր է, բախումներից տուժած խաղաղ բնակչությանը բնականոն կյանքին վերադառնալու համար համապարփակ և արդյունավետ օգնություն տրամադրելուն։

ՌԴ նախագահը հատկապես նշել է, որ Ռուսաստանն իր բոլոր գործողություններում ձգտել է հետևել ԵԱՀԿ Մինսկի խմբում ձեռք բերված հիմնական զարգացումներին:

Պուտինը շեշտել է, որ շարունակում է պարբերաբար ստուգել իր գործողությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ գործընկերների հետ:

«Այսօր մենք կարող ենք գոհունակությամբ արձանագրել, որ եռակողմ պայմանավորվածությունները հետևողականորեն իրականացվում են: Համոզված ենք, որ դա անհրաժեշտ նախադրյալներ է ստեղծում հնացած հակամարտությունն արդար հիմքով երկարաժամկետ և լայնամասշտաբ լուծելու համար` ի շահ հայ և ադրբեջանցի ժողովուրդների», - ասել է Պուտինը:

Թարմացված