Բավ է պառակտվել
29-11-2023 14:05

Պուտին–Փաշինյան հանդիպումը, հնարավոր է, տեղի ունենա Սանկտ Պետերբուրգում․ Պեսկով

Կրեմլը հնարավոր է համարում, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է հանդիպել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ դեկտեմբերի վերջին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի ժամանակ, գրում է Ինտերֆաքսը։

«Եթե պարոն Փաշինյանը գա այնտեղ, և նրան սպասեն ինչպես բոլորին, ապա խոսելու մեծ հնարավորություն կլինի»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Նա չի բացառել, որ նման հանդիպում կարող է տեղի ունենալ ավելի վաղ, «եթե պետությունների ղեկավարները անհրաժեշտ համարեն դա անել ավելի վաղ, դա կլինի իրենց որոշումը»։

Պեսկովը պարզաբանել է, որ խոսքը Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ երկրների առաջնորդների ավանդական նախաամանորյա գագաթնաժողովի մասին է և ընդգծել. «Բանն այն է, որ դրանք (հանդիպումները, «Ինտերֆաքս») զուտ տոնական չեն լինելու, դրանք լինելու են աշխատանքային՝ աշխատանքային օրակարգով»:

Ավելի վաղ մամուլում տեղեկություններ էին հայտնվել, որ Հայաստանի վարչապետը պատրաստվում է հեռախոսով խոսել ՌԴ նախագահի հետ։ Լրագրողները հետաքրքրվել են՝ արդյոք պետության ղեկավարի գրաֆիկում նման բան կա՞։ «Այս պահին ոչ»,- պատասխանել է Պեսկովը։

Նախօրեին ՀՀ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանն ասել է, որ Հայաստանը պետք է մասնակցի դեկտեմբերին Սանկտ Պետերբուրգում կայանալիք Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովին, քանի որ նախագահող երկիր է դառնում, սակայն հավելել է, որ նիստին Փաշինյանի մասնակցելու վերաբերյալ որոշում դեռ չկա։ Սիմոնյանի կարծիքով, Հայաստանը պետք է մասնակցի գագաթնաժողովին։

Դեկտեմբերի վերջին Սանկտ Պետերբուրգում տեղի կունենա Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը և ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովը։

Պուտինի շփումները Փաշինյանի հետ կշարունակվեն․ Ուշակով
Լրատվամիջոցները տեղեկացել են Փաշինյանի՝ Ռուսաստանի հետ մերձենալու ցանկության մասին
Պեսկովը հրաժարվել է կանխատեսել Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման արդյունքները
Փաշինյանը Պուտինի հետ քննարկել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում
Փաշինյանի, Ալիևի և Միշելի հանդպումը կկայանա հուլիսի 15-ին Բրյուսելում