Բավ է պառակտվել
17-04-2015 13:33

Պուտինը Հայաստան այցի շրջանակներում կարող է հանդիպել Օլանդին.Պեսկով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը առաջիկայում Հայաստան կատարելիք այցի շրջանակներում կարող է հանդիպել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: «Պուտինի այցը Երևան համընկնում է Օլանդի այցի հետ, այդ իսկ պատճառով հայկական կողմի կազմակերպած միջոցառումների շրրջանակներում նրանց հանդիպումը չի կարելի բացառել»,-հայտարարել է Պեսկովը: Հիշեցնենք, որ ավելի վաղ Կրեմլից հաղորդել էին, որ Պուտինը Հայաստան է ժամանելու Հայոց ցեղասպանության 100 ամյա տարելիցի միջոցառումներին մասնակցելու նպատակով: