Բավ է պառակտվել
26-09-2018 14:15

Հայասատանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը լուսանկարվելու համար չէ, որ պետք է կայանա

Հայասատանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը ինքնանպատակ չպետք է լինի, չորեքշաբթի ճեպազրույցի ժամանակ ասել է Հայաստանի ԱԳՆ մամլո խոսնակ Տկգրան Բալայանը։

“Երկու երկրների ղեկավարների հանդիպումը չպետք է ինքնանպատակ լինի, չպետք է լուսանկարվելու համար հանդիպում լինի։ Այն պետք է բովանդակություն ունենա”,- ասել է ԱԳՆ մամլո քարտուղար Տկգրան Բալայանը։

ԱԳՆ մամլո քարտուղարը նաև հաստատել է, որ այսօր Նյու-Յորքում կայանալու է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հերթական հանդիպումը։

Նախօրեին Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շեֆերի (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ։

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը կայանալու է մրջնորդների նախաձեռնությամբ։