Բավ է պառակտվել
11-04-2019 14:15

Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը կկայանա Մոսկվայում

Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը կկայանա ապրիլի 15-ին Մոսկվայում։ Այս մասին հայտնել է Հայաստանի ԱԳՆ մամլո խոսնակ Աննա Նաղդալյանը։

“Այս անգամ հանդիպմանը ներկա կլինի Ռուսաստանի ԱԳՆ նախարար Սերգեյ Լավրովը՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրի արտաքին գործերի նախարարի կարգավիճակով”,- ասել է Նաղդալյանը։