Բավ է պառակտվել
13-12-2021 17:03

Փաշինյանի, Ալիևի և Եվրոպական խորհրդի ղեկավարի հանդիպումները կկայանան Բրյուսելում դեկտեմբերի 14-ին

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը դեկտեմբերի 14-ին Բրյուսելում եռակողմ հանդիպում կունենա Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներ՝ Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի հետ։

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին երկուշաբթի հայտնել է Բրյուսելում լրագրողներին
ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչը դեկտեմբերի 15-ին Բելգիայի մայրաքաղաքում կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովին ընդառաջ։

«Եվրոպական խորհրդի նախագահը վաղը սկզբում երկկողմ հանդիպումներ կունենա Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ։ Վաղը երեկոյան նա նրանց հետ կանցկացնի նաև եռակողմ հանդիպում»,- ասել է նա։