Բավ է պառակտվել
04-12-2015 08:45

Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի պատրաստվում մասնակցել «Հայաստանի շահերի համար անիմաստ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին և դեկտեմբերի 6-ին ընտրատեղամաս չի գնա»: Այս մասին ասել է ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը : Վերջինիս  նաև հաստատել է, որ երկրորդ նախագահը գտնվում է Հայաստանում: Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն, ինչը նախատեսում է անցում դեպի խորհրդարանական կառավարման ձևի, տեղի կունենա Հայաստանում դեկտեմբերի 6-ին: