Բավ է պառակտվել
18-12-2015 13:35

Բելգիայի օդուժը հունվարից պարեկություն կանի Մերձբալթյան երկրների երկնքում

Բելգիայի օդաչուները պարեկություն են անելու Մերձբալթյան երկրների օդային տարածքում ։ Նրանք փոխարինում են Գերմանիայի օդաչուներին։ Պարեկության պաշտոնական փոխանցման արարողությունը կայանալու է հունվարի 7-ին Տալլինի մոտակայքում գտնվող Էմարի ավիաբազայում, ուրբաթ օրը նշել է Էստոնիայի ռազմաօդային ուժերի մամուլի գրասենյակը: Բալթյան երկրները օդանավ հարմար չունեն օդի պարեկության համար, ուստի 2004 թ. ապրիլից ռոտացիայի կարգով օդային պաշտպանությամբ զբաղվում են Հյուսիսատլանտյան դաշինքի ինքնաթիռները, որոնք հիմնված են Լիտվայի Զոկնայ օդանավակայանում: Էմարի ավիաբազան 2014 թ.-ից դարձել է ՆԱՏՕ-ի օդանավերի տեղաբաշխման լրացուցիչ հարթակ: