Բավ է պառակտվել
03-06-2014 12:38

Ղարաբաղի հիմնահարցը ՛՛օդից կախված՛՛ վիճակում է. քաղաքագետ

Ղարաբաղի հիմնահարցը մշտապես եղել է ՛՛օդից կախված՛՛ վիճակում: Նման կարծիք հայտնեց քաղաքագետ Մանվել Սարգսյանը, ըստ նրա Աստանայում պարզ երևաց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը միջազգային հանրության ուշադրության կենտորոնում է, այլ հարց է, թե խնդրի կարգավորումն որ ուղղությամբ կընթանա: Սերժ Սարգսյանի այն հայտարարությունը, թե Հայաստանը Մաքսային միություն կմտնի առանց Ղարաբաղի, արդեն իսկ խոսում է նրա մասին, որ Ղարաբաղը Հայաստան չէ, այսպես է կարծում քաղաքագետը:

Բանախոսը փաստում է, որ տարիներ շարունակ բոլոր քաղաքական գործիչները խուսափել են պատասխանել այն հարցին, թե Լեռնային Ղարաբաղն ի՞նչ կարգավիճակ ունի: Այս անորոշ վիճակը վտանգավոր է դառնում Հայաստանի համար, նշեց քաղաքագետը և հավելեց, որ այսօր, արտաքին քաղաքական դաշտում այնպիսի պայմաններ են ստեղծվել, որ Հայաստանն անգամ չգիտի մտնել Մաքսային միություն , թե՝ ոչ: Գործընթացները օգուտ Հայաստանի չեն:

Ըստ քաղաքագետի Ռուսաստանն այսօր հզոր քաղաքականություն է վարում, կարողանում է իր վերահսկողության տակ պահել թե Ադրբեջանը և թե Հայաստանը: Զենք-զինամթերք է մատակարարում Ադրբեջանին, այսպիսով սերտ համագործակցային պայմաններ ստեղծելով, մյուս կողմից էլ Հայաստանը կենթակվի Ռուսաստանի թելադրած քայլերին:
Բանախոսը փաստում է, Հայաստանն այսօր քաղաքական անորոշության մեջ է: