Բավ է պառակտվել
03-10-2015 15:23

Խաղաղապահներ տեղակայվում են նաև կռիվ հրահրելու համար. Փորձագետ

Քաղաքագետ Լևոն Շիրինյանը այսօր խոսելով հայ-ադրբեջանական սահմանին խաղաղապահ միավորումներ տեղակայելու հավանականության մասին, ասաց.
«Ես առհասարակ կատեգորիկ դեմ եմ որևէ օտար «սապոգի» հայտնվելուն մեր սահմաններից ներս: Կարմիր լինի, թե կապույտ՝ նշանակություն չունի, օտար «սապոգ» չպետք է լինի մեր սահմաններում: Մենք գիտենք, որ խաղաղապահներ տեղակայվում են նաև կռիվ հրահրելու համար: Ես կարծում եմ, որ ադրբեջանցիները ևս դեմ կլինեն դրան: Մեր լավագույն բարեկամներից Իրանը ևս կատեգորիկ դեմ է: Մենք իրավունք չունենք օտար ուժ տեղավորել՝ ՀԱՊԿ-ի կամ պարզապես այլ անվան տակ: Մենք պետք է անընդհատ կարողանանք բարձրացնել մեր բանակի որակը, այդ պարագայում խաղաղապահի կարիք առհասարակ չենք ունենա»,-նշեց քաղաքագետը և հույս հայտնեց, որ Հայաստանի իշխանությունները ևս համակարծիք են դրան:

Մարինե Բարսեղյան