Բավ է պառակտվել
24-03-2016 17:19

Ռուսաստանն ու Չիանստանը ԱՄՆ մրցակիցներն են.Քլինթոն

ԱՄՆ նախագահի դեմոկրատական թեկնածու, նախկին Պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Ռուսաստանին և Չինաստանին անվանել է ԱՄՆ մրցակիցներ: 
Ինչպես նշվում է, այդ մասին Քլինթոնը խոսել է Ստենֆորդի համալսարանում ունեցած ելույթի շրջանակներում:
«Մոսկվան և Պեկինը գիտեն, որ գլոբալ գործընկերային ցանցը մեր նշանակալի ռազմավարական առավելությունն է, որին նրանք չեն կարող հակակշիռ լինել»,- նշել է Քլինթոնը:
Վերջինս հավելել է, որ Ռուսաստանի նախագահը հույս ունի հասնել Եվրոպայի բաժանմանը, իսկ Դոնալդ Թրամփն էլ կարող է նրան այդ հարցում օգնել:
«Եթե Թրամփը հաջողի ամեն ինչ անել այնպես, ինչպես ինքն է ուզում, դա Մոսկվայի համար տոն կլինի: Դա միաժամանակ կթուլացնի ԱՄՆ-ի անվտանգությունը և ամբողջ աշխարհը կդարձնի ավելի վտանգավոր»,- հայտարարել է Հիլարի Քլինթոնը: