Բավ է պառակտվել
04-08-2016 12:49

Հավանական է ՀՀ վարչապետը շուտով հրաժարական տա

Իշխանական կուլիսներում համառ լուրեր կան ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի և կառավարության հրաժարականի մասին:

Հիշեցնենք, որ «Սասնա ծռերի» կողմից զենքը վայր դնելուց հետո, նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր ազգային համաձայնության կառավարություն ձևավորելու մասին:

«Այդ հայտարարությունը կարող է ենթադրել գործող կառավարության հրաժարականը: Բայց դատելով Սերժ Սարգսյանի մարտավարությունից` նա նման դեպքերում կտրուկ փոփոխություններ չի անում, որոշ ժամանակ դադար է վերցնում, հետո նոր ինչ-որ քայլեր ձեռնարկում», - նշվում է հաղորդագրության մեջ: