Բավ է պառակտվել
12-09-2014 21:40

Շոտլանդիայի հանրաքվեի օրինական ճանաչելու դեպքում, ԵՄ-ն պետք է ճանաչեն Ղրիմի հանրաքվեն.Ս. Ակսյոնով

Ղրիմի ժամանակավոր ղեկավար Սերգեյ Ակսյոնովը կարծում է, որ ԵՄ երկրները պետք է ճանաչեն Ղրիմի հանրաքվեն, եթե հայտարարեն Շոտլանդիայի հանրաքվեի օրինականության մասին: «Շոտլանդիայի հանրաքվեն ճանաչելը կնշանակի, որ Ղրիմն էլ պետք է ավտոմատ ճանաչվի նրանց կողմից՝ առանց որեւէ հարցի եւ առանց կասկածի», - հայտարարել է Ակսյոնովը: Ըստ նրա՝ Շոտլանդիայում հանրաքվեի վերաբերյալ ԵՄ դիրքորոշումը ակնհայտ ցույց կտա, թե որքան հեռուն են գնացել եվրոպացի գործիչները կրկնակի ստանդարտների իրենց քաղաքականությունում:
«Մեզ դրա համար փորձում են հրապարակավ ստորացնել, վիրավորել, փակել բիզնեսով զբաղվելու մեր հնարավորությունը, այդ պատճառով էլ ցանկանում եմ տեսնել, թե ինչպիսին կլինի նրանց արձագանքը սեփական քաղաքացիների նկատմամբ, որոնց տարածքում տեղի է ունենում Ղրիմի իրադարձություններին նման իրավիճակ», - ասել է Ակսյոնովը: