Բավ է պառակտվել
21-01-2021 19:27

Առաջադրվելու եմ որպես վարչապետի թեկնածու. Էդմոն Մարուքյան

ԱԺ ճեպազրույցների ժամանակ այսօր «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ևս մեկ անգամ հայտարարել է վարչապետի թեկնածու առաջդրվելու մասին։

«Լուսավոր Հայաստան» կուսակցության հետ հանդիպման ժամանակ վարչապետի կողմից եղել է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու և հուշագիր ստորագրելու առաջարկություն, որով կպարտավորվենք, որ վարչապետի հրաժարականից հետո չենք առաջադրի իմ թեկնածությունը, ասաց ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Ես ասել եմ, որ մեր օրակարգը անցումային կառավարություն ձևավորելն է, այդ կառավարության մեր թեկնածուն ես եմ և պետք է առաջադրվեմ, իսկ արտահերթ ընտրություններ կամզակերպելու օրակարգն իշխանության առաջ բերածն է՝ ի պատասխան ընդդիմության՝ վարչապետի հրաժարականի պահանջի։ Չի եղել կոնսենսուս, և այդ հուշագրի թեման փակվել է», — ասաց Էդմոն Մարուքյանը։

Պատգամավորի խոսքով՝ այն, որ իրենք բանավոր ասում են՝ պատրաստ են ընտրություններին և դրա ճանապարհը վարչապետի հրաժարականն է, դա չի նշանակում, որ իրենք չեն առաջադրելու վարչապետի թեկնածություն։

Մարուքյանն ասաց, որ ինքը կոնտրհուշագիր է առաջարկել՝ ինքն է ընտրվում, և պայմանավորվում են, որ, օրինակ, մինչև հոկտեմեբրի 1-ը հրաժարական է տալիս և չի առաջադրվում: Ըստ նրա՝ երեք ուժերով պայմանավորվում են, որ թեկնածու չեն առաջադրում, խորհրդարանը ցրվում է հոկտեմբերին, երբ երկիրը կայունացված է լինում, ու գնում են արտահերթ ընտրությունների: Մարուքյանն ասաց՝ չի եղել համաձայնություն, չկա հուշագիր, չկան ընտրություններ:
Նա ևս մեկ անգամ կրկնեց, որ ինքն առաջադրվելու է։

Արմինե Գևորգյան