Բավ է պառակտվել
07-08-2020 19:21

Ես երկար ժամանակ լռում էի, քանի որ չէի ցանկանում, որ մեր երկրում իրավիճակն էլ ավելի վատթարանար (Տեսանյութ)

Չի կարող նորանկախ ՀՀ-ի պատմությունն սկսվել 2018-ի ապրիլից․ Սերժ Սարգսյան

«Ես երկար ժամանակ լռում էի, քանի որ չէի ցանկանում, որ մեր երկրում իրավիճակն էլ ավելի վատթարանար՝ խորացնելով բևեռացումը, պառակտելով մեր հասարակությունը մինչև վերջ, ֆեյսբուքյան տեսաուղերձում Ապրիլյան պատերազմի մասին խոսելիս ասել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

«2018 թվականը շատ հուզական տարի էր: Քաոսն ու ագրեսիան օրեցօր աճում էին՝ ուրախացնելով միայն մեր թշնամիներին, և այդ հուզական միջավայրում մեր հասարակության մի զգալի մասն էլ պատրաստ չէր լսելու պարզ ճշմարտությունը:
Ժամանակ էր պետք, որպեսզի յուրաքանչյուրն ինքնուրույն հասկանա իրավիճակը, բայց այս ամենի մասին հանգամանորեն դեռ կխոսենք», - նշել է ՀՀ երրորդ նախագահը:
3-րդ Նախագահ Սարգսյանը բազմիցս նշել է, որ երբ գա ժամանակը, կպատասխանի իրեն ուղղված՝ հրապարակայնորեն հնչեցված այն հարցերին, որոնք մտահոգում են հանրությանը:
Ապրիլյան պատերազմի թեման դրանցից առաջինն է:

Հիշնենք,որ այս տարի ապրիլի 16-ին ՀՀ ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստից առաջ ՀՀ երրորդ նախագահը լրագրողներին խոստացել էր արտակարգ դրության ավարտից անմիջապես հետո հրավիրել մամուլի ասուլիս և առաջին հանդիպման ժամանակ պատասխանել ապրիլյան իրադարձությունների հետ կապված բոլոր հարցերին: Բայց քանի որ արտակարգ իրավիճակը անընդհատ երկարաձգվում է ապա ասուլիսը դեռևս այդ ձևաչափով չի կարող իրականանալ։