Բավ է պառակտվել
02-03-2021 13:46

ԱԺ խորհրդի նիստին չմասնակցելն իմ իրավունքն է. Արարատ Միրզոյան

Աժ-ի 3 խմբակցություններից երկուսը դեմ է քվեարկել խորհրդարանի լիագումար նիստերի օրակարգին: Այն հաստատվել է միայն ՙԻմ քայլը' խմբակցության ՙկողմՙ քվեարկության շնորհիվ:

Ընդդիմադիր պատգամավորները պնդում են, որ օրակարագային 19 հարցերից միայն 1-2 է առնչվում եղած մարտահրավերներին: Մնացած հարցերը համարում են ոչ առաջնային:

Ավելին՝ ընդդիմադիրները նոր պահանջներ են ներկայացրել Աժ-ի նախագահին: Օրեր առաջ ընդդիմադիրներն առաջարկում էին արտահերթ նիստով քննարկել երկրում ստեղծված իրավիճակը և արտակարգ դրության վերացման հարցերը: Այն ժամանակ ԱԺ-ի խորհրդի նիստը չկայացավ և այդ արտահերթ նիստի անցկացումը չհաստատվեց: Սա ընդդիմադիրների համար նոր պահանջի հիմք դարձավ: Նոր առաջարկով ԱԺ նախագահին դիմեց ՙԼուսավոր Հայաստանՙ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը գտնում է, որ օրենքի ուժով գումարված ԱԺ խորհրդի նիստի անտեսումն արտահերթ նիստ հրավիրելու մասին խորհրդարանի 1/5-րդ նախաձեռնության քննարկման համար «իր իրավունքներից մեկն է»:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, բնականաբար, չի պատրաստվում փոփոխություն իրականացնել։ Նա Մարուքյանին խորհուրդ տվեց ավելի շատ ուշադրություն դարձնել սեփական պարտականությունների կատարմանը։ Միրզոյանը կոչ է արել ընդդիմադիրին «իրական ջանքեր» գործադրել երկրում ստեղծված բարդ ներքաղաքական իրավիճակը հանգուցալուծելու համար։

Միրզոյանը նշել է, որ Մարուքյանի ներկայիս հայտարարությունը բնավ չի նպաստում լարվածության նվազմանը, ընդհակառակը, կոչված է, թեև ոչ շատ, բայց սրել իրավիճակը։
Մարուքյանը պնդեց, որ ԱԺ նախագահը հրապարակավ բացատրի, թե ինչու չի ներկայացել ԱԺ խորհրդի նիստին և լիազորեց իր տեղակալներին բացել նիստը։ Արարատ

Միրզոյանը պարզաբանումներ չտվեց։ Նա սահմանափակվեց միայն այն հայտարարությամբ, որ նիստին չմասնակցելը նույնպես իր իրավունքների թվում է։
«Խորհրդարանի խոսնակն իրավունք ունի նիստերին չգնալ, օրինակ, քաղաքական դրդապատճառներով կամ վատ ինքնազգացողության պատճառով»,-հայտարարեց Միրզոյանը։

Արդեն հաստատված օրակարգից մի քանի հարց դուրս է եկել կամ հետաձգվել է: Էկոնոմիկայի փոխնախարար Ավակ Ավանեսյանը խորհրդարան չէր գնացել՝ բարձր ջերմության պատճառով, հետաձգվել է նաև Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրությունը: 3 թեկնածուներից մեկը՝ Սամվել Գրիգորյանը ինքնաբացարկ է հայտնել , ինչը անհնար է դարձնում հարցի քննարկումը, որովհետև Աժ-ն 3 թեկնածուից պետք է ընտրություն կատարի:

Պատգամավորները համաձայնել են դռնփակ ձևաչափով քննարկել Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող ռազմագերիների և գերեվարված քաղաքացիական անձանց՝ այդ թվում կանանց, հայրենադարձումը խոչընդոտելու և անհարկի ձգձգելու Ադրբեջանի քաղաքականությունը դատապարտելու վերաբերյալ ԱԺ հայտարարության նախագիծը: