ՀՀ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը դեմ է հանդես գալիս պարտադիր զինծառայությունից խուսափելու համար քրեական պատասխանատվությունից ազատող օրենքին, բայց պատրաստ է երկարաձգել դրա ժամկետները: Այս մասին նախարարը հայտնել է չորեքշաբթի օրը:
Ամեն տարի, կառավարության առաջարկով ՀՀ ԱԺ-ն փոփոխություններ է մտցնում սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին օրենքում, որոնցով առաջարկվում է՝ ծառայությունից խուսափողների որոշակի կարգին ազատել քրեական պատասխանատվությունից :
Օրենքի վերջին շտկումներն ընդունվել են 2015 թ ապրիլի 30-ին: Դրանցով նախատեսվում էր դադարեցնել քրեական հետապնդումը պարտադիր զինծառայությունից խուսափած ՀՀ այն քաղաքացիների հանդեպ, որոնց 27 ամյակը լրացել էր մինչև 2014 թ. Դեկտեմբերի 31-ը:
Վ. Սարգսյանը նշեց, որ իբրև նախարար նա կտրականապես դեմ է նման օրենքին, և չի կարող աջակցել դրան, քանզի գտնում է, որ բոլորը պետք է անցնեն պարտադիր զինծառայություն, ոչ թե գումար տան ու ազատվեն դրանից: Միևնույն ժամանակ նախարարը նշեց, որ որպես քաղաքացի նա հարգանքով է վերաբերվում տվյալ օրենքի կիրարկման ժամկետը երկարաձգելու վերաբերյալ կառավարության որոշմանը:
Նրա խոսքերով այս օրենքը նախատեսված է ՀՀ այն քաղաքացիների համար, ովքեր վաղ մանկության հասակում մեկնել են Հայաստանից և բնակվել են արտերկրում: Օրենքը հնարավորություն է տալիս, որպեսզի նրանք կարողանան վերադառնալ հայրենիք: Ինչ վերաբերվում է օրենքի կիրարկման ժամկետների երկարաձգմանը, ապա նախարարը նշեց, որ այդ հարցը պետք է լրացուցիչ քննարկում անցնի կառավարության և նախագահի հետ:
Սփյուռքի նախարարության տվյալներով 2014 թվականի ընթացքում համապատասխան գումար վճարելու և զինծառայությունից խուսափելու համար նախատեսված քրեական պատասխանատվությունից խուսափել է 954, իսկ 2015թ առաջին եռամսյակում՝ 61 մարդ:
Օրենքի կիրարկման ժամկետները մի քանի անգամ երկարաձգվել է, ինչը թույլ է տվել, որ 27 տարեկանից բարձր մոտ 900 երիտասարդ այդպիսով տան իրենց պարտքը հայրենիքին: Օրենքի կիրարկման ընթացքում հատուկ պետական հաշվեհամարին մուտքագրվել է 800 մլն դրամ:
Օրենքի համաձայն այն քաղաքացիները, ովքեր չեն անցել պարտադիր զինվորական ծառայությունը՝ դրանով խախտելով օրենքը, զորակոչին չներկայանալու և օրենքը խախտելու պահից մինչև 27 տարեկան դառնալը պարտավոր են տուգանքներ վճարել՝ ամեն բաց թողնված տարվա համար: Նշենք, որ տուգանքի առավելագույն չափսը կազմում է 1,8 մլն. դրամ: