Բավ է պառակտվել
29-10-2018 19:03

“Ես կարող եմ աջակցել բոլոր ոլորտներում, և դա ցուցադրական չէ, դա ժողովրդին օգնելու ցանկություն է”․Գագիկ Ծառուկյան

“Բարգավաճ Հայաստան” կուսակցության առաջնորդ, “Ծառուկյան” խմբակցության ղեկավար, հայ ձեռնարկատեր, “Մուլտի գրուպ” կոնցեռնի ղեկավար Գագիկ Ծառուկյանը երկուշաբթի լրագրողներին պատմել է քաղաքականությունից հեռանալու հնարավորության մասին:

Երկուշաբթի օրը Հայաստանի խորհրդարանը քննարկում է Ընտրական օրենսգրքի նախագիծը, ինչի կապակցությամբ Ծառուկյանը նշել է, որ ամբողջ խմբակցությունը, ներառյալ՝ հիվանդ և արտասահմանում գտնվող պատգամավորները, ներկա են այսօր խորհրդարանում։

“Մեր ամբողջ թիմն այսօր այստեղ է, որպեսզի հասարակությունը տեսնի, որ մեր խոսքը՝ գործ է, և մենք արել ենք այն, ինչ ասել ենք։ Մենք կանենք մեզնից կախված ամենն, ինչ անհրաժեշտ է մեր ժողովրդին։ Խմբակցությունը պատրաստ է անել իրենից կախված ամեն ինչ Ընտրական օրենսգրքի փոփոխություններն ընդունելու համար”,-ասել է Ծառուկյանը։

Ինչ վերաբերում է երկրում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին “Բարգավաճ Հայաստան” կուսակցության հնարավորություններին, Ծառուկյանն ասել է, որ ամեն ինչ կախված է ժողովրդի քվերակությունից և կուսակցության հավաքած ձայներից։

“Մենք, մեր կողմից կլինենք հետևողական և կանենք այն, ինչ խոստացել ենք։ Մենք չենք ապրում քաղաքականությամբ, որպեսզի դրա միջոցով գումար, հեղինակություն ճանաչում վաստակենք։ Մենք ուզում ենք, որ մեր ժողովրդին լավ լինի, մենք պատրաստ ենք օգտագործել մեր կապերը, ծանոթությունները և հնարավորությունները”,-նշել է Ծառուկյանը։

Պատասխանելով հարցին, ով կգլխավորի կուսակցության ցուցակը, Ծառուկյանը նշել է, որ դա չի համարում սկզբունքային հարց։

“Կուսակցության ցուցակը կարող է գլխավորել ով ցանկանում է, կարող է և Նապոլեոնը (խոսքը “Ծառուկյան” խմբակցության պատգամավոր Նապոլեոն Ազիզյանի մասին է. խմբ.)”,-ասել է Ծառուկյանը։

Ի պատասխան հարցին, արդյոք կուսակցությունը հանդես է գալու ընդդիմադիր դիրքերից, Ծառուկյանն ասել է, որ ամեն ինչ պարզ կդառնա ընտրությունների ընթացքում, սակայն իր համար դա սկզբունքային չէ, ամեն ինչ կախված կլինի նախընտրական արշավից։

Ավելի ուշ, սակայն, Ծառուկյանը հայտարարել է, որ անձամբ է գլխավորելու ցուցակը։ Խոսելով կազմի մասին, նշել է, որ դեռևս չի կողմնորոշվել այդ հարցում։

Խոսելով այն մասին, արդյոք բիզնեսով զբաղվելը չի խանգարում պատգամավորական գործունեության իրականացմանը, Ծառուկյանը նշել է, որ այստեղ խնդիր չի տեսնում, քանի որ ամբողջ բիզնեսը կառավարման է հանձնել, հավելելով, որ իրեն օլիգարխ չի համարում։

“ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն արդեն ասել է, որ Ծառուկյանը խոշոր սեփականատեր է, ով իր բիզնեսը կառավարման է հանձնել։ Սակայն եթե ես խանգարում եմ ժողովրդին և վնաս հասցնում, չեմ կարող գործունեություն իրականացնել՝ ես կհրաժարվեմ (քաղաքական գործունեությունից. խմբ.), ես այստեղ խնդիր չեմ տեսնում “,-ասել է Ծառուկյանը։

Պատասխանելով այն հարցին, ինչի համար է նրան, որպես բիզնեսի սեփականատեր, անհրաժեշտ խորհրդարանը, Ծառուկյանը հայտարարել է, որ ունի կապեր, ծանոթություններ, հնարավորություններ և կարող է ամեն ինչ անել իր ժողովրդի համար:

“Ես կարող եմ աջակցություն ցուցաբերել բոլոր ոլորտներին, և դա ցուցադրական չէ, դա իմ անձնական ցանկությունն է՝ լիարժեք աջակցություն ցուցաբերել ամբողջ ժողովրդին։ Իսկ մեր գործունեության գնահատականը տալիս են միայն Աստվածն ու ժողովուրդը։ Ես ժողովրդի համար անում եմ ամեն ինչ ոչ թե խոսքերով, այլ գործով”, - ասել է Ծառուկյանը: